Նիկոլն եկել էր Սպիտակ, իր հետ բերել էր 30 գազել, 50 հատ էլ մեքենա. Փաշինյանն իջավ, ժողովուրդն էլ հետևից. սպիտակցի


15:06 , 12 հունիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի հետ զրույցում սպիտակ քաղաքի բնակիչը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ այցի ժամանակ Երևանից բերել էր քաղաքացիներ՝ իր քարոզարշավին մասնակցելու համար և ներկայացնում էր նրանց իբր Սպիտակի բնակիչ.

«Նիկոլը երեկ եկել էր Սպիտակ, իր հետ բերել էր 30 գազել, 50 հատ էլ մեքենա: Մեքենաները եկան, կանգեցին, ժողովուրդը Փաշինյանի հետևից եկավ: Մի 300 հոգի կլինեին, որոնցից 50-ն էին սպիտակցի: Փաշինյանն ասաց, թե՝ բարև ձեզ սպիտակցիներ, էդտեղ սպիտակցի չկա, ու՞մ ես բարև ձեզ ասում»,-ասաց սպիտակցին: