12:16 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Սիրիայում շարունակվող հակամարտության ընթացքում դարձյալ հայ զինվոր է զոհվել, տեղեկացնում է Yerakouyn.com արևմտահայերեն լրատվական կայքը։
Ծնունդով Հալեպից Վրեժ Քեշիշյանը (1991թ) զոհվել է Իդլիբ նահանգում ծառայելու ընթացքում։
Զինվորի մահվան մասին տեղեկացրել են նրա հարազատները, ովքեր մահվան մասին լուրը ստացել են երեկ՝ օգոստոսի 15-ին։
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի օր է Հալեպը կտրված է արտաքին աշխարհից։ Քաղաքում չեն գործում բջջային հեռախոսակապը, անջատված է ինտերնետը, էական խափանումներով է գործում քաղաքային հեռախոսակապը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ