«ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանի գրանցումն անվավեր է ճանաչվել և նյութերն ուղարկվել են դատախազություն


13:50 , 12 հունիս, 2021

Ընտրությունների վերահսկման կոմիտեի բարձրացրած խնդիրը լուծում է ստացել։ Պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն։ Նրա գրանցումն անվավեր է ճանաչվել և նյութերն ուղարկվել են դատախազություն։