«Շատ կցանկանայի, բայց ամուսինս չի ուզում».Մերի Մակարյանը՝ ամուսնու արգելքի մասին


14:13 , 12 հունիս, 2021

Ամերիկայում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը բավականին հազվադեպ է իր սոցիալական էջերում լուսանկարներ հրապարակում:
Մայրանալուց հետո դերասանոհին իր ողջ ժամանակը նվիրում է փոքրիկ դստերն ու ամուսնուն: Նախկինում նա ժամանակ առ ժամանակ կիսվում էր դստեր լուսանկարներով, սակայն վերջերս նա կա՛մ չի հրապարակում փոքրիկի լուսանկարները, կա՛մ փակում է նրա դեմքը որևէ էմոջիով:
Հետևորդներին զարմացրել է այդ փաստը, և բազմաթիվ նամակներից հետո Մերին որոշել է բացատրել, թե որն է նման պահվածքի պատճառը:

«Շատ կցանկանայի Էլիզային խոշոր պլանով ցույց տալ, բայց ամուսինս չի ուզում: Քանի որ ես խելոք, լսող կին եմ, փակում եմ նրա դեմքը ծաղիկով: Երբ մի քիչ էլ մեծանա, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա: