Ռոզի Ավետիսովան դիմել է կտրուկ ոճափոխության՝ սափրելով գլուխը (Photo)


10:48 , 12 հունիս, 2021

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, Ինստագրամի իր հետևորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքեր, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր:
Դերասանուհին ոճային փոփոխություններ շատ է սիրում և մշտապես փորձում է նորովի ներկայանալ իր հետևորդներին։
Այս անգամ Ռոզին զարմացրել է երկրպագուներին՝ ներկայանալով համարձակ սանրվածքով: Նա կիսով չափ սափրել է գլուխն ու հանդես եկել բոլորովին նոր կերպարով:
Հրապարակման մեկնաբանություններում հետևորդների մի մասը հաճոյախոսություններ է հղել դերասանուհուն, մյուս մասը խորհուրդ է տվել այլևս երբեք նման բան չանել: