Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ավելին` արգելում են ՀՀ ԶՈՒ-ին որևէ քայլ անել


10:30 , 12 հունիս, 2021
Ուղիղ 1 ամիս է` թշնամին նվազագույնը 2.5-3.5 կմ խորությամբ ներխուժել է ՀՀ տարածք, ռազմակալել է Սյունիքի և Գեղարքունիքի զգալի հատվածներ, սպանել է կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին, գերեվարել մեր 6 զինծառայողների, շարունակ հարձակվում է մեր դիրքապահների և գյուղացիների վրա, զբաղվում թալանով և ինտենսիվ ինժեներատեխնիկական աշխատանքներ է տանում` խրամատավորվելով ու ամրանալով ՀՀ տարածքում։
Ուղիղ 1 ամիս է` նիկոլն ու իր հանցակիցները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, Ո Չ Ի՛ Ն Չ, ավելին` արգելում են ՀՀ զինված ուժերին որևէ քայլ անել, էլ ավելին` անհոգ քարզարշավ են անում, ուտում, խմում, հարբում` բացահայտ ցույց տալով, որ թքած ունեն մեր պետության սահմանների, մեր ու մեր երկրի անվտանգության վրա։
Իրավիճակի փոփոխության ու շտկման մեկնակետը սրանց հեռացումն է։
Ճիվաղին ու ճիվաղների իշխանությանը մնաց 8 օր։