Կորոնավիրուսի դեմ իրանյան պատվաստանյութը հաջողությամբ անցել է լրացուցիչ փորձարկումները


02:59 , 12 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Իրանցի կենսաբանները հրապարակել են COVIran Barakat ինակտիվացված պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումների արդյունքները: Այն պաշտպանել է ռեզուսային մակականերին նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց: Գիտափորձերի արդյունքները գիտնականները հրապարակել են bioRxiv-ում:

«Պատվաստանյութի անվտանգությունը մենք ստուգել ենք կենդանիների չորս տեսակների վրա, իսկ դրա արդյունավետությունը՝ ռեզուսային մակակաների շրջանում, որոնք ստացել են դեղամիջոցի երկու դեղաչափ: Այդ փորձարկումներն ավարտվել են բարեհաջող, ուստի COVIran Barekat-ը կարելի է համարել նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց բնակչության պաշտպանության համար հեռանկարային միջոցներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատվաստանյութը ստեղծել է իրանցի գիտախումբը Պաստերի ինստիտուտից պրոֆեսոր Ասգար Աբդոլիի գլխավորությամբ: Դեղամիջոցն իրենից ներկայացնում է ամբողջովին ինակտիվացված պատվաստանյութ, որի գործողությունը պայմանավորված է SARS-CoV-2 թուլացված մասնիկների վրա, որոնք չեն կարող արդյունավետորեն ներթափանցել բջիջներ եւ վարակել դրանք:

Այդպիսի պատվաստանյութերն ավելի երկար ժամանակահատվածում են պատրաստվում եւ, ենթադրավար, տալիս են ավելի հուսալի պաշտպանություն կորոնավիրուսի նոր տարատեսակների դեպքում եւ չեն պահանջում պահման հատուկ պայմաններ, ինչպես Pfizer եւ Moderna ընկերությունների դեղամիջոցները:

Գիտնականները ստուգել են անվտանգությունը ծովախոզուկների, ճագարների, մկների եւ կապիկների շրջանում: Պատվաստանյութը չի առաջացրել կենդանիների շրջանում լուրջ կողմնակի ազդեցություն, ստիպել է իմունային բջիջներին արտադրել շատ հակամարմիններ SARS-CoV-2-ի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ