Պոպուլիզմի դասագրքային մեթոդաբանությամբ կապիտուլյանտն իրեն փորձում է ներկայացնել ժողովրդի իբր «խոսափող»


23:19 , 11 հունիս, 2021
Իրականում նա իրավասու է խոսել միայն իր անունից, առավելագույնը՝ իր ղեկավարած խմբակի և որևէ դեպքում չի կարող հանդես գալ որպես ժողովրդի «խոսնակ», որովհետև այժմ չունի նույնիսկ այն մանդատը, որը ստացել էր ընտրությանը 2018թ․ մասնակցած և «Իրենց քայլը» դաշինքի օգտին քվեարկած ընտրողներից։
Այդ մանդատը դադարել է գոյություն ունենալուց այն պահից, երբ հենց կապիտուլյանտն ինքն է իրեն զրկել դրանից՝ տալով հրաժարական, այսինքն հրաժարվելով 2018թ․ իրեն և իր ղեկավարած խմբակին տված քվեից։
Ուստի՝ ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ, պատկերավոր ասած, ինքնակոչ բարձրախոս։