ԱՄՆ. G7-ը ԱՄՀ-ի միջոցներից 100 միլիարդ դոլար կտրամադրի COVID-19-ից տուժած երկրներին


21:29 , 11 հունիս, 2021

News.am-ը գրում է․

ԱՄՆ-ը եւ «Մեծ յոթնյակի»-ի մյուս երկրները քննարկում են Արժույթի միջազգային հիմնադրամից 100 միլիարդ դոլարի վերաբաշխում` COVID-19-ի ճգնաժամի դեմ պայքարող երկրներին աջակցելու համար, հաղորդել է Reuters-ը:

Այս հարցը քննարկվելու է G7-ի գագաթնաժողովում Քորնուոլում՝ Անգլիայի հարավում: «ԱՄՆ-ն եւ G7-ի մեր գործընկերները ակտիվորեն քննարկում են գլոբալ ջանքերը՝ առավելագույն կարիք ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ», - հայտարարել են ԱՄՆ նախագահի գրասենյակից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ