00:38 , 11 հունիս, 2021Նրա խոսքերով`հենց SARS-CoV-2- ի այս տարբերակն է, որ ներկայումս ամենամեծ անհանգստությունն է առաջացնում. այն ավելի վարակիչ է և ունակ է վարակել նույնիսկ իմունիտետ ունեցողներին:
Միևնույն ժամանակ, Կլյուգեն եվրոպացիներին խորհուրդ է տվել չանտեսել նախազգուշական միջոցները և հույս է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը կօգնի խուսափել համավարակի սկզբում թույլ տրված սխալներից:
B.1.617 շտամը, որը հայտնի է նաև որպես կրկնակի մուտացիայի շտամ, առաջին անգամ հայտնաբերվել է Մահարաշտրա նահանգում: Փորձագետների կարծիքով, այն կարող էր դառնալ Հնդկաստանում համավարակի երկրորդ ալիքի պատճառներից մեկը: Վերջերս վիրուսի այս տարբերակը հայտնաբերվում է նաև այլ երկրներում: