23:23 , 10 հունիս, 2021Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի բանակցությունները կանցկացվեն Լա Գրանժ շքեղ ամառանոցում: Այդ մասին հաղորդել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը։
Վաշինգտոնը մշտապես ուժեղացնում է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա՝ «մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը» որպես պատրվակ օգտագործելով սահմանափակումների համար: Իր հերթին, ԱՄՆ-ը հայտնվել է ոչ բարեկամական պետությունների ռուսաստանյան ցուցակում: ԱԳ նախարարությունում նշել են, որ այժմ երկների միջեւ հարաբերությունները հայտնվել են փակուղում եւ գլխավորը դրանից դուրս գալու միջոցներ գտնելն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: