Գևորգ Ղազարյանն այցելել է Ուրարտուի ակադեմիա (Photo)


22:05 , 10 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այցելել է «Ուրարտուի» ակադեմիա ու հանդիպել պատանի ֆուտբոլիստների հետ:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստներն այս անգամ հյուրընկալել էին Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: