11:31 , 16 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Օգոստոսի 15–ին Գաբալայում նախագահական նստավայրում Իլհամ Ալիևի նստավայրում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը։
Հանդիպմանժամանակ ընդգծվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության երրորդ գագաթաժողովի կարևորությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 16–ին, Գաբալայում մեկնարկել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության երրորդ գագաթաժողովը։