23:52 , 9 հունիս, 2021ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախօրեին մի շարք երկրների ու շրջանների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի այս որոշումը հատկապես կարևոր է Անկարայի համար, քանի Թուրքիայում կորոնավիրուսի վերջին ալիքի ֆոնին մի շարք երկրներ սահմանափակել էին իրենց քաղաքացիների մուտքն այդ երկիր: Անկարան վերջին օրերին արդեն մի քանի երկիր (Ռուսաստան, Գերմանիա) պատվիրակություն է ուղարկել՝ բանակցելու Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտը նորից ակտվացնելու համար:
Նշենք, որ 2019-ին 40 մլն զբոսաշրջիկ ընդունած Թուրքիան 2020-ին համաճարակային իրավիճակով պայմանավորված ընդունել էր ընդամենը 16 մլն: