Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը FILA-ի վարկանիշում զբաղեցնում են 2-րդ տեղը


10:52 , 16 օգոստոս, 2013

Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը FILA-ի վարկանիշում զբաղեցնում են 2-րդ տեղըPanARMENIAN.Net -ը գրում է.

FILA-ն (ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիան) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակը: Լավագույն եռյակում տեղ են գտել երկու հայ ըմբիշներ:

Մինչև 74 կգ քաշային կարգում երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Ունիվերսիադայի 3-րդ մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Իսկ 96 կգ քաշային կարգում երկրորդն է Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիադայի բրոնզե ու Ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: