Ադրբեջանում նախագահ դառնալու ցանկություն է հայտնել 14 թեկնածու


10:46 , 16 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում նախագահի պաշտոնին հավակնող ևս երկու թեկնածու անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տեղեկացնում է haqqin.az-ը։

 Նոր թեկնածուներն ինքնաառաջադրված Էլշան Հասանովն ու Իսմայիլ Յուսիֆովն են։

Ավելի վաղ ԿԸՀ փաստաթղթեր էին ներկայացրել 12 թեկնածուներ։ ԿԸՀ-ն հաստատել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Իլհամ Ալիևի, «Ազադլըք» կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջի, փաստաբան Իլգար Մամեդովի, «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆուադ Ալիևի, Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևի թեկնածությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ