10:32 , 16 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում է.
Արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված հայցը:
«Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը միևնույն է մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է: Խնդրում ենք բոլոր ՀՀ քաղաքացիներին, ում հուզում է այս խնդիրը, միանալ մեր բոլորիս պայքարին»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ: