Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը, ընտրողներին՝ ընտրական իրավունքից չզրկելու համար․ Ռ․ Մելիքյան


11:03 , 9 հունիս, 2021
Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։ Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու հետ կապված հարցերով։ Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարյուրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում սպասում ու հեռանում են՝ ստիպված հրաժարվելով ընտրական իրավունքից։
Կոչ եմ անում.
1) ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը (կոնկրետ մեկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու).
2) Լրատվամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը։