Կարտոֆիլային ձողիկներ պանրով


12:00 , 16 օգոստոս, 2013

Անհրաժեշտ է՝

5 միջին չափի խաշած կարտոֆիլ

2 հավկիթ

100 գրամ պաքսիմատ

2-3 ճաշի գդալ ալյուր

բուսական յուղ

սև պղպեղ, աղ

համեմ, սամիթ (ըստ ցանկության)

 

Պատրաստման եղանակը՝

1. Կարտոֆիլը եփել, մաքրել կեղևը, քերել կամ աղալ:

2. Ավելացնել հավկիթը, համեմունքները, լավ խառնել:

3. Ստացված զանգվածին ավելացնել ալյուր, կրկին խառնել: Կարտոֆիլային ձողիկների հումքը պատրաստ է:

4. Պանիրը երկարությամբ կտրատել:

5. Խոնավ ձեռքերով ձևավորել կարտոֆիլային ձողիկներ, մեջտեղում դնելով պանիրը, գլորել պաքսիմատի մեջ և չորս կողմից տապակել բուսայուղի մեջ մինչև կարմրելը:

6. Կարտոֆիլային ձողիկները կարող եք մատուցել ցանկացած սոուսի հետ:

Բարի ախորժակ :)