09:59 , 16 օգոստոս, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Մաշտոցի պողոտայում մի շատ լավ, կոլորիտով սրճարան կար չեմ հիշում Արգիշտի, թե Ուրարտու անունով: Հիմա այն կարծեմ վերածվել է խանութի: Ինչևէ, դա չէ կարևորը: Այդ նախկին սրճարանի ՙՙ մասունքներից՚՚ մնացել է մի գեղեցիկ, հոյակապ, յուրօրինակ արձան՝ հայ կնոջ արձան, ազգային տարազով: Այդ արձանը չի նկատվում, անցորդները չեն նկատում, այն չի ՙՙչի խոսում՚՚ այդ շրջապատի ՙՙդիզայնի՚՚ հետ, մի խոսքով իր տեղում չէ…
Երբ նայում ես արձանին, կարծես նա հայացքով աղերսում է իրեն տեղափոխել այդ կորած մոլորած տեղից, տանել մի այնպիսի վայր, որտեղ կերևա իր գեղեցկությունն ու ինքն էլ շրջապատին, աշխարհին ՙՙկնայի՚՚ այլ հայացքով, այլ վայրից և ոչ թե այդ անշուք, մոռացության մատնված անկյունից…