Բլինկենը խոսել է Իրանի դեմ շատ պատժամիջոցներ պահելու մասին


23:11 , 8 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները ուժի մեջ են թողնելու Իրանի դեմ հարյուրավոր միակողմանի սահմանափակումները անգամ եթե այդ երկիրը վերադառնա միջուկային գործարքին և պահպանի բոլոր դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Տվյալ փուլում մենք չգիտենք, թե արդյոք Իրանը պատրաստ է անել այն, ինչ պարտավորված է գործողությունների ծրագրով: Տեսնենք, թե արդյոք դա տեղի կունենա»,- հայտարարել է Բլինկենը՝ նշելով, որ անգամ այդ պարագայում շատ պատժամիջոցներ կշարունակեն գործել, քանի դեռ «Իրանի վարքագիծը չի փոխվել»:

Վերջին ամիսներին Վիեննայում տեղի են ունենում ԱՄՆ և Իրանի բանակցությունները՝ վերադառնալու Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր ընդունել ծրագրից դուրս գալու մասին: