Պայմանագրային զինծայառողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ


15:14 , 8 հունիս, 2021

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։