09:49 , 16 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով դադարեցվել է օդանավակայանների ու երկաթուղիների աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Հարավ կղզում, երկրի մայրաքաղաք Վելինգթոնից ոչշատ հեռու։ Ստորգետնյա առաջին ցնցումից հետո գրանցվել է 5,7մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում։
Երկրաշարժի հետևանքով վնասվել են մի շարք շենքեր, իսկ Հարավի որոշ շրջաններում հոսանքազրկում է տեղի ունեցել։ Տուժածների մասին ոչինչ չի հայտնվում։