Հնում նկարիչները բուրգերն ամբողջովին այլ կերպ են պատկերել. միգուցե դրանք նախկինում ա՞յլ տեսք են ունեցել


21:00 , 8 հունիս, 2021

Հին Եգիպտոսը բազմաթիվ գաղտնիքներ է թողել։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի բուրգերը, որոնց կառուցման վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Իրականում ոչ ոքի հստակորեն հայտնի չէ, թե բուրգերն ինչպես են կառուցվել։ Հետաքրքրական է այյն հանգամանքը, որ հին նկարիչներն իրենց կտավներում բուրգերն այլ կերպ են պատկերել, քան դրանք այսօր են։

Այսօր Եգիպտոսում պահպանվել են 100-ից ավելի բուրգեր, որոնք բոլորը մեկը մյուսին նման են։ Եվ յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչպիսի տեսք ունեն դրանք։ Մինչև XVI դարն արված բուրգերի նկարներ գտնել գրեթե անհնար է։ Իսկ ահա XVII դարում մեծ նկարիչներն իրենց կտավներում զանգվածաբար սկսել են պատկերել բուրգեր։

Արտասովորն այն է, որ այդ պատկերներում բուրգերի գագաթները շատ ավելի երկար են ու սուր, քան այսօր։ Կարելի է մտածել, թե պարզապես սխալմունքներով են պատկերված բուրգերը նկարներում, սակայն դա այդպես չէ։ Բանն այն է, որ անխտիր բոլոր կտավներում են բուրգերն այդ կերպ պատկերված։

Միայն մեկ բան է մնում մտածելու. նախկինում բուրգերն այլ տեսք են ունեցել։ Բացի դրանից, «բուրգ» նշանակող հիերոգլիֆը հենց սուր ծայր ունեցող եռանկյան տեսք ունի։ Այս գաղտնիքը մինչ օրս բացահայտված չէ, և, միգուցե, եգիպտական բուգրեի վերաբերյալ նման մեծաքանակ գաղտնիքների առկայությունը պայմանավորված է նրանով, որ պարզապես չեն ցանկանում բացահայտել դրանց իրական էությունը։