Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկած հրդեհի զոհ Է դարձել 18 մարդ


13:37 , 8 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանում 18 մարդ Է զոհվել Պունե քաղաքի ծայրամասի քիմիական գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India-ն: Եվս երկու տուժածներ գտնվում են օրհասական վիճակում, զոհվածներից 15-ը կանայք են:Հրդեհը ձեռնարկությունում սկսվել Է հունիսի 7-ին մոտավորապես 15:45-ին: Այդ ժամանակ գործարանում գտնվում Էր 37 մարդ: Կրակի մարմանը մասնակցել են 50 հրշեջներ եւ ութ միավոր տեխնիկա, փրկարարները քանդել են գործարանի պատերը, որպեսզի մարդկանց դուրս գալու հնարավորություն տան: Զոհերի մարմիններն այրվել են մինչեւ անճանաչելիության աստիճան: Բռնկման պատճառը դեռ չի պարզվել: Քիմիական գործարանը պատկանում Է SV Aqua Technologies ընկերությանը, որ քլորի երկօքսիդ Է թողարկում ջրի վարակազերծման համար:

Ինչպես հաղորդել Է BBC News-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նրանց փոխհատուցում խոստացել 200 հազար ռուփիի չափով (2800 դոլար), իսկ տուժածները կառավարությունից քառակի պակաս գումար կստանան: Նաեւ զոհվածների ընտանիքներին 6800 դոլարի չափով փոխհատուցում Է խոստացել Մահարաշտրայի նահանգի կառավարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: