«Ժողովուրդ». Մանկապարտեզի տնօրենը հափշտակել է քաղաքապետարանից փոխանցված և վարձավճարներից հավաքագրված ողջ գումարը


09:07 , 16 օգոստոս, 2013

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Հուլիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Գյումրու մանկապարտեզներից մեկի տնօրենի նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նա Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաև վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորություների և կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ յուրացման եղանակով հափշտակել Է։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով յուրացումը կատարել է թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանը։

 Ավելին, մեր տեղեկություններով՝ Գոհար Չիլինգարյանի ամուսինը դեռևս Վարդան Ղուկասյանի քաղաքապևո աշխատելու տարիներին եղել Է Գյումրու քաղաքապետարանի առևտրի բաժնի պետը։ Մեզ հասած լուրերի համաձայն, մինչ այս յուրացումների դեպքի բացահայտումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Չիլինգարյանին հեռացնել աշխատանքից, սակայն Գոհարի ամուսինը քաղաքապետին խնդրել է նման բան չանել՝ ասելով թե իր կինն անձամբ դիմումը կգրի և կհեռանա տնօրենի պաշտոնից։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, մանկապարտեզի տնօրենն անգամ պարտքեր ունի քաղաքապետարանի աշխատակիցներին։ «Ժողովուրդ»– ը փորձեց զրուցել տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: