Սյունիքում ավարտվել են ընտրությունները


09:04 , 16 օգոստոս, 2013

Արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ընտրություններն ավարտվել են... Կապանի նախկին քաղաքապետ տխրահռչակ Ա. Կարապետյանին կարելի է շնորհավորել... Զարմանալի է, որքան շատ է խոսվում ԱԺ-ում ՀՀԿ պատգամավորներից շատերի ,,անմեղսունակության,, ու տգիտության, հանրության շրջանում բացակայող հեղինակության մասին, այնքան շատ է կուսակցությունը խորհրդարան ու կառավարման համակարգ բերում նմաններին... Գուցե ինչ-որ մեկը սա միտումնաբա՞ր է անում, որպեսզի օր առաջ հեղինակազրկի կուսակցությունը... Ուրեմն, եթե գողը տնից է, եզը երդիկից են հանում...