«Ժողովուրդ». Հայաստանից հանգստի նպատակով ավելի շատ են մեկնողները, քան ժամանողները


08:16 , 16 օգոստոս, 2013

«Ժողովուրդ»-ը գրում է.

«2013թ. հունվար-հունիսին ՀՀ են ժամանել 321 հազար 279 զբոսաշրջիկներ՝ 14,3 տոկոսով ավելի, քան 2012թ.–ին։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ 2013թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 հազար 263 մարդ։ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 13.6%-ով։ Ներկայացված թվերով ստացվում է, որ Հայաստանից հանգստի նպատակով ավելի շատ են մեկնողները, քան ժամանողները»:

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: