«Առավոտ». Եթե ուսուցիչն իսկապես խբել է, կպատժվի. տեսողությունը կորցրած երեխայի գործով զբաղվում է նաև ԿԳՆ–ն


08:08 , 16 օգոստոս, 2013

«Առավոտ»-ը գրում է.

«Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ, ըստ նրա, մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը մատանիով հարվածել Է աչքին։

 Aravot.am-ը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց գնահատական տալ կատարվածին և հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում ուսուցչին։

 «Դարակերտի դպրոցի դեպքի հետ կապված ԿԳ նախարարությունը կապվել է Արարատի մարզի կրթության վարչության պետի հետ, ինչպես նաև դպրոցի տնօրենի հետ, նշել ենք, որ գործը գտնվում է քննչական վարույթում, քննություն է անցկացվում և ոստիկանության եզրակացությունից հետո կձեռնարկվեն միջոցներ, եթե իսկապես կատարվել է նման դեպք, ապա ուսուցիչն անպայման կպատժվի»,– ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: