«Նիկոլ, դավաճան» գոչած քաղաքացուն ձերբակալել են «քարոզարշավը խոչընդոտելու» հակասահմանադրական հոդվածի հիման վրա (Video)


14:25 , 7 հունիս, 2021
Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։
Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ վերջերս իմքայլականների կողմից ընդունվաղ ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։
Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից։