Մոլորակի ամենատարեց բնակիչն ապրում է խրճիթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


01:51 , 16 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը բոլիվիացի Կարմելո Ֆլորես Լաուրան է, ով երբևէ կրթություն չի ստացել ու այժմ ապրում է Տիտիկակա լճից քիչ հեռու:

Ֆլորես Լաուրան 123 տարեկան է: Ապրում է խրճիթում՝ ծղոտներից պատրաստված կտուրի տակ:

Տարեց տղամարդը ատամներ չունի, կարդալ ու գրել չգիտի: Երկար կյանքի ընթացքում բոլիվիացին հաջող ամուսնացել է, ունեցել երեք երեխա, այժմ ողջ է միայն մեկը, նա ունի 40 թոռ և 19 ծոռ: 

Այս մասին հաղորդում է НТВ-ն: