Արցախի նախագահը Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել է Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին


14:07 , 6 հունիս, 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, պատարագին մասնակցում էին Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։