12:13 , 6 հունիս, 2021Tert.am-ը գրում է.
Кавказский узел պարբերականը հոդված է ըհրապարակել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ ՀՀ այս իշխանությունների օրոք հայկական բանակը ամենաշատն է զարգացել:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները այն մասին, թե ով և ինչպես է ֆինանսավորել բանակը: Ինչպես մյուս թեմաների մեծ մասի դեպքում, այս թեմայի միջոցով ներկայիս իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ արդարացնել անցած աշնանը իրենց աղետալի ձախողումը:
Նրանք նշում են, որ բանակը ամենաշատը ֆինանսավորվել է իրենց օրոք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում սպառազինության վրա ծախսվել է 398 միլիոն դոլար, որից մեծ մասը իրենց ղեկավարման ժամանակ: Այդ պատճառով որոշ ցուցանիշներ աճել են, օրինակ, 30 անգամ: Ուստի, մեղադրանքնեչը չպետք է հասցեագրվեն իրենց, քանի որ հենց իրենք են զարգացրել բանակը:
«Իհարկե, սա ծիծաղելի է յուրաքանչյուրի համար, որը տիրապետում է իրավիճակին: Նախ, աղբյուրը սխալ է մեջբերվում: Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի, իրավիճակը միանգամայն այն չէ, ինչ ներկայացնում է Փաշինյանը. այսինքն՝ 2018 թվականից ոչ թե 63% է ներկրվել, այլ 55%: Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ նրա ասածները մաքուր մանիպուլյացիա են, եթե չասենք սուտ»,– ասվում է հոդվածում:
Աղյուսակ 1. Զենքի ներմուծումը Հայաստան ըստ երկրների, Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ