«Այսօր ինձ նամակ էր եկել դատարանից»․ Դիանա Տոռեսը՝ իր դեմ ներկայացված հայցի, քննադատությունների և նոր երազանքի մասին


11:50 , 5 հունիս, 2021

«Ժամանակ առ ժամանակ չարախոսություններին մեկնաբանություններում պատասխանում եմ»,- BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է «Կինստագրամ» սիթքոմից հայտնի Դիանա Տոռեսը, ով վերջերս երկրպագուների դատին հանձնեց «Քեզ սիրելով» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Դերասանուհին անդրադառնում է վերջերս իր հասցեին հնչած չարախոսություններին, Տաթև Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտի նոր մանրամասներին ու կիսվում, թե հիմա որն է իր գլխավոր երազանքը։

Նշենք, որ իր ծննդյան օրվա կապակցությամբ Դիանան ինքն իրեն նվիրեց նոր տեսահոլովակ։ Տեսահոլովակից հետո Դիանան ստացել է թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքներ։

«Իմ հետևորդները դրական արձագանքեցին։ Վատ մեկնաբանություններն էլ էին շատ։ Գրում էին, որ ես անտաղանդ եմ, բաղաձայն եմ, երգելուց հեռու եմ, քնից արթնացել ու երգել եմ։ Ուշադրություն չեմ դարձնում նման բաներին, շարունակելու եմ աշխատել, սա առաջին, բայց ոչ վերջին տեսահոլովակս է։ Ես աշխատել եմ, չարչարվել, հեշտ չի տրվել ոչինիչ, գումարային տեսանկյունից նույնպես։ Փառք Աստծո, իմ ընտանիքն ու հարազատներն ինձ օգնել են։ Ի դեպ, արդեն մի քանի ամիս է որպես երգչուհի եմ աշխատում»,- պատմում է Դիանան և հավելում, որ արդեն շուտով սկսլեու է աշխատել երկրորդ  եգի և տեսահոլովակի վրա, որն ավել պարային ու ռիթմիկ է լիենլու։ 

Դիանան նաև խոստովանում է, որ շատ ժամանակ նյարդերը տեղի են տալիս և ինքը պատասխանում է չարախոսներին։
«Ժամանակ առ ժամանակ նրանց չարախոսություններին մեկնաբանություններում պատասխանում եմ, բայց երբ մտնում եմ նրանց անձնական էջեր, տեսնում եմ, որ ֆեյք կամ անխնամ կանայք են։ Կցանկանայի, որ իրենք էլ լինեն գեղեցիկ իրենց ամուսինների համար, որպեսզի չչարախոսեն։
Մեկ-մեկ կանա
յք, ովքեր գլխավոր նկարներում իրենց երեխաների հետ են, ցենզուրայից դուրս բառեր են ինձ գրում, դա ինձ համար անընդունելի է։ Զարմանում եմ, թե ինչու են ինձ հետևում, երբ ինձ քննադատում ու անպատվում են»,-կիսվում է նա։

       

Դիանան նաև նշում է, որ մոռացության չի մատնի դերասանական կարիերան։ Նա պատմում է, որ «Կինստագրամ» սիթքոմից հետո ինքը բավականին հաճախ է առաջարկներ ստանում ռեժիսորների կողմից և բացատրում է, թե ինչու է դրանք մերժում․ «Դերասանական կարիերայում նորություններ չունեմ, որովհետև երգչուհու աշխատանքի հետևանքով ժամանակի հետ կապված խնդիր կա, բայց եթե «Կինստագրամ» պես լավ նախագիծ լինի՝ լուսավոր, հետաքրիքր, ապա սիրով կհամագործակցեմ։  Չեմ նկարահանվի ինչ-որ երկարամետրաժ, անիմաստ նախագծերում, նախընտրում եմ սիթքոմներ կամ կարճամետրաժ, բարձր մակարդակի նախագծեր։ Առաջարկներ եղել են, որոնք մերժել եմ կերպարները չհավանելու հետևանքով։ Երբեք հանդես չեմ գա սիրուհու, քարտուղարուհու կերպարներով, որովհետև չեմ սիրում, ինձ հոգեհարազատ չեն։
Բացասական կերպար էլ կմարմնավորեմ,
սակայն անբարոյի դեր ոչ մի դեպքում չեմ տանի, նույնիսկ մեծ գումարների դեպքում։ Ուրիշներին չեմ քննադատում, սակայն ես նման կերպարներ չեմ մարմնավորի։ Իհարկե, կերպարից բացի շատ այլ բաների նույնպես ուշադրություն եմ դարձնում․ գումարի հետևից չեմ ընկնում, այն ինձ համար առաջին տեղում չէ, կարևոր է նախագծի ռեյտինգը, դերասանական կազմը, ռեժիսորը։ «Կինստագրամ»-ի ռեժիսորին անչափ շնորհակալ եմ, որովհետև եթե այլ մարդ լիներ, գուցե իմ կերպարը չկարողանայի նման կերպով ներկայացնել ու վատ խաղայի։
Երազում եմ նաև նկարահնվել հոլիվուդյան ֆիլմում,  անգամ բաց տեսարանններում կնկարահանվե
մ, որովհետև հոլիվուդյան ֆիլմերում  ամեն բան էսթետիկ է, իսկ այստեղ ասես անմակարդակություն լինի, չի սազում հայերին, ինձ դուր չի գալիս»։

Բացի դրանից Դիանան այժմ նոր նպատակ ունի՝ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։

«Երազում եմ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» մրցույթին, հուսամ Աստված ձայնս կլսի և կիրականանա երազանքս։
Դեռ մանկուց ես միշտ նայել եմ այդ մրցույթն ու ամեն դիտելուց լաց էի լինում, որովհետև պատկերացնում էի ինձ այդ բեմի վրա։
Իմ կարծիքով այդքան էլ արդար չէ ամեն ինչ այնտեղ, բայց ես ինձ վրա կաշխատեմ ու ամեն բան կստացվի։

Այս տարի երկրպագում էի Մոլդովայի ներկայացուչին՝ Նատալյա Գորդիենկոյին, սակայն հաղթեց ականջօղերով տղամարդը։ Ես նրան չէի հավանում, «Եվրատեսիլը» մի իքչ խենթ մրցույթ է»,-անկեղծանում է երգչուհին։

Մոտալուտ ծրագրերից Դիանայի համար ամենակարևորը հանգիստն է։ Սթրեսային ու լարված 2020 թվականից հետո Դիանան երազում է ծովափնյա հանգստի մասին։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի սեպտեմբերից համացանցը թնդում է երկու դերասանուհիների` Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև եղած սկանդալով ու անդադար բացահայտվող մանրամասներով: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանային հասան Տաթևի ու դիմահարդարներից մեկի հաղորդագրությունները, որոնցում Տաթևը նշում էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, քանզի դա իրեն պատիվ չի բերում: Դիանան վիրավորվել և բուռն էր արձագանքել` իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրպարակումներ անելով Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Այդ ամենից հետո Տաթևը դատարան է դիմել իրեն զրպարտելու համար և պահանջում է հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից:

Երկար ժամանակ Դիանան չէր ցանկանում վերադառնալ այդ թեմային, սակայն այժմ նա մի քանի մանրամասներ հայտնեց շարունակվող դատական գործընթացից․ «Այսօր ինձ նամակ էր եկել դատարանից, որ գործընթացը շարունակվում է, բայց այդ բոլոր հարցերով դատապաշտպանս է զբաղվում, ես զբաղված եմ, ունեմ խնդիրներ, պարտքեր, պետք է աշխատեմ ու անիմաստ այդ քաշքշուկներին մասնակցելու ցանկություն չունեմ։ Հուսամ, որ ամեն բան լավ կլինի և կկարգավորվի, որովհետև իմ խիղճը մաքուր է։ Հայտնի ընկերներից ոմանք ասում են, որ չպետք է նման բան անեի, ես էլ պատասխանում եմ, որ աֆեկտի տակ եմ գտնվել։ Տաթևի հետ բացարձակ շփում չունեմ, հիմա առհասարակ, ոչ մեկի հետ շփում չունեմ, որովհետև խնդիրներ ունեմ, որոնք պետք է լուծեմ, գումարներ, որոնք պետք է վերադարձնեմ և հիմա շատ եմ աշխատում»։

Նյութը՝ Տաթևեր Լազարյան