ՀՖՖ նախագահը անվանական մարզաշապիկ է նվիրել Մովսիսյանին ու Պաչաջյանին (Photo)


12:32 , 5 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանին և Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ:

Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները գնտվում են ազգային թիմի ճամբարում:

Հիշեցնենք, որ Կապառոսի թիմն այսօր ընկերական խաղում կմրցի Շվեդիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կմեկնարկի 22:45-ին: