ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու


10:20 , 5 հունիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:

Դատելով ծրագրից՝ առաջին այցը կլինի Վրաստան։

«Ռիկերը Վրաստանում կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ դիվանագետը կքննարկի ղարաբաղյան կարգավորումը: