Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ


09:59 , 5 հունիս, 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը իր խորին ցավակցությունը և զորակցությունն է հայտնել Գալստյանների ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազում երկրպագուներին և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործընկերներին:
Նախագահը բարձր է գնահատել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման ու տարածման գործում Վիլեն Գալստյանի անցած բեղմնավոր ուղին, որը նշանավորվել է բազում ձեռքբերումներով: