Արամեի և Աննայի դստեր 4-ամյակը Դուբայում


15:14 , 4 հունիս, 2021

Tert.am Լife-ը գրում է.

Երգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի դուստրը՝ Աննա Մարիան, այսօր դառնում է 4 տարեկան: Այդ առթիվ Աննան դստեր լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ անուշ աղջիկ»:

«Սթորի» բաժնում Աննան տեսանյութեր է հրապարակել, որտեղ հարցնում է դստերը, թե ո՞ւմ ծննդյան օրն է, իսկ փոքրիկ Աննա Մարիան պատասխանում է՝ «Իմ»:

Թե՛ լուսանկարում, թե՛ տեսանյութերում չի երևում երեխայի դեմքը, քանի որ Արամեն և Աննան խուսափում են երեխաների լուսանկարները համացանցում տեղադրելուց, նրանք տեսահոլովակ են նկարահանել, որտեղ առաջին անգամ ցույց կտան իրենց երեխաներին։

Արամեն և Աննան փոքրիկի տարեդարձի առթիվ խնջույք չեն կազմակերպել, փոխարենն այս շրջանում երեխաների հետ հանգստի են մեկնել Դուբայ: Նրանք պարբերաբար հանգստից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում իրենց էջերի «Սթորի» բաժնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: