Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության ուսումնավարժանք են իրականացրել Լեռնային Ղարաբաղում շփման գծում տեղակայված դիտորդական կետերում. ՌԴ ՊՆ (Photo)
22:28 , 3 հունիս, 2021 Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆմամուլի ծառայությունը, խաղաղապահները, ըստ ծրագրվածի, մարտական պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ են իրականացնում՝ ուսումնավարժանքներ անցկացնելով դիտորդական կետերի ուղղությամբ հնրավոր հարձակումները հետ մղելու համար:
Ազդանշանը ստանալուն պես խաղաղապահները պատրաստ են կարճ ժամկետներում զբաղեցնել սարքավորումներով նախապես համալրված պաշտպանական դիրքերը:
Հաղորդվում է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: