Փորձագետ. Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին ամբողջովին դուրս մղել Հարավային Կովկասից


21:34 , 3 հունիս, 2021

News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցանկացած եռակողմ ձեւաչափին աջակցելու պատրաստակամության մասին՝ ներառյալ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափը, պետք է դիտարկվի նրա հայտարարության առաջին մասի հետ միասին, որում նա ասում է, որ ակտիվորեն սատարելու է վաղուց ձեւավորված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափը:

Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նման ձեւաչափը, ըստ նրա, նպատակ ունի թուլացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում եւ, համապատասխանաբար, մեծացնել Թուրքիայի ազդեցությունը: «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափը նախ ենթադրում էր տնտեսական փոխգործակցություն, այնուհետեւ տեղափոխվեց քաղաքական հարթություն, իսկ վերջերս տեսնում ենք նաեւ ռազմական հարթությունը: Տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացման տրամաբանության մեջ տեղավորվում է նաեւ Էրդողանի հայտարարությունը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ