Նախարարը չի կարող ամեն օր գնալ բոլոր տեղերը պտտվել. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների մասին


11:59 , 3 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Այո, մենք պետք է այս դեպքից դասեր քաղենք, բայց մյուս կողմից՝ կառավարությունը կամ Առողջապահության նախարարը չեն կարող ամեն օր գնալ բոլոր տեղերը պտտվել ու տեսնել: Սա կրթության մասնագիտական էթիկայի խնդիր է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մասնագիտական էթիկան ու կրթությունը բարեփոխումների կարևոր մաս պետք է լինեն: