1 դեղաչափը` ավելի քան 2 մլն դոլար. ուկրաինացի երեխան վիճակահանությամբ շահել է աշխարհում ամենաթանկ դեղամիջոցը


18:08 , 2 հունիս, 2021

Ծանր գենետիկ հիվանդության բուժման համար աշխարհում ամենաթանկ դեղամիջոցը վիճակախաղում շահել է Ուկրաինայի Սկալատ քաղաքում բնակվող մանկահասակ տղան, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը՝ նշելով, որ վիճակահանությունը կազմակերպել է դեղամիջոցն արտադրող ընկերությունը։

Երեխայի մոր խոսքով՝ տղայի մոտ ողնաշարի մկանների ապաճման գենետիկ հիվանդությունը սկսել է զարգանալ 1 տարեկանը լրանալուց հետո։ 

Zolgensma կոչվող դեղամիջոցի մեկ դեղաչափն արժե 2 125 000 դոլար։ Այն ողնաշարի մկանների ապաճումով մինչև 2 տարեկան երեխաների բուժման համար առաջին պատրաստուկն է։ Բուժման ամբողջական փուլը կարող է արժենալ 2 500 000 դոլար։

Չափազանց բարձր արժեքի պատճառով Zolgensma դեղամիջոցը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում։