18:58 , 15 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հայավքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչու է նոր մրցաշրջանից առաջ փոխել մարզաշապիկի համարը:
Յուրային պատկանում էր 12 համարի մարզաշապիկը, սակայն նոր մրցաշրջանում հայ ֆուտոլիստը հանդես է գալու 10 համարի ներքո, որը նախկինում պատկանում էր Արտյոմ Ձյուբային: Վերջինս, ի դեպ, վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ռոստով»:
«Ձյուբայի հեռանալուց հետո, 10 համարի մարզաշապիկը ազատ էր, և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ փոխեցի իմ համարը: Խոստովանում եմ, ինձ դուր չէր գալիս խաղալ 12 համարի մարզաշապիկով: Այդ թիվն անհաջող էր ինձ համար»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Чемпионат.com-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ