18:34 , 15 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Ադեն մեկ շաբաթ ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հորեղբորորդի Արման Ինջիղուլյանը քիչ առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:
Aysor.am-ի հետ զրույցում Արմանը, ներկայացնելով փոխնախարարի հետ հանդիպմանը մանրամասները, նշեց, որ Ա. Հովակիմյանն ասել է` քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, իրենք վաղը ժամը 11-ին հանդիպելու են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:
Նախորդող հրապարակումներ` Հայ ռազմագերու հարազատներն ԱԳՆ շենքի մոտ են,
Հայ ռազմագերու հարազատները Կարմիր խաչի գրասենյակի մոտ պատասխանի են սպասում