Դիակը դեռ սպանության վայրում է. ոստիկանները փակել են փողոցը


12:32 , 2 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Քիչ առաջ Երեւանի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Օրը ցերեկով սպանել են մի քաղաքացու։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից մեզ փոխանցեցին.

«Ժամը 10։58 ահազանգ է ստացվել, որ Մոսկվա կինոթատրոնի մոտ մարդասպանություն է։ Օպերատիվ-քննչական խմբերը մեկնել են դեպքի վայր, հանգամանքները պարզվում են»։

Այս պահին ոստիկանները տարածքը փակել են ժապավեններով, կատարում են տարածքի զննություն, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագետները։ Դիակը դեռեւս գտնվում է սպանության վայրում։