12:10 , 2 հունիս, 2021ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մտել էին Աբովյան քաղաքի դիահերձարան ու գտել Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիեր՝ պարկերի մեջ, որոնք, ըստ նրանց, թաքցվել են։