Սեփական զինվորների դիերը նկուղներում նեխացնող, անգերեզման թողնող Հայաստանի վարչապետի աթոռին սերտաճած մարդը տեսնես ի՞նչ նամուսով ու ճակատով է Ալիևից գերիների հետ վերադարձ պահանջում․ Կ․ Սարոյան


02:52 , 2 հունիս, 2021
Սեփական զինվորների դիերը նկուղներում նեխացնող, անգերեզման թողնող և զոհերի ու անհետ կորածների մասին լկտի ստեր խոսող Հայաստանի վարչապետի աթոռին սերտաճած մարդը տեսնես ի՞նչ նամուսով ու ճակատով է Ալիևից գերիների հետ վերադարձ պահանջում:
Կա՞ գեթ մեկ միամիտ, անուղեղ, կույր կամ լկտի, ով կարծում է, թե Ալիևը գերիներին հետ չի վերադարձնում, որ Նիկոլին ցավեցնի:
Ո՞ր Նիկոլին: Այն մեկի՞ն, ում ղեկավարած կաբինետում զինվորի դին նկուղում են պահում, որ վերջում զոհի քիչ ԹԻՎ ցույց տան ...