«Ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ՝ դա կանխատեսել ենք». Արա Ֆիդանյանը՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության մասին


17:57 , 1 հունիս, 2021

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դոն Պիպոյի եղբոր սպանությանը։

«Քրեաբանական առումով, եթե խորությամբ ուսւոմնասիրում ենք, ապա այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, մենք դա կանխատեսել ենք։ Ինչո՞ւ. հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները, նաև այն բարդույթները, որոնք առաջացել են այդ հետպատերազմյան շրջանում։ Այսօրվա դրությամբ ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում, այդ թվում՝ կանխարգելիչ։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, նաև լայնածավալ բացատրական աշխատանքների շնորհիվ է բավականին մեծ թվով զինամթերք հանձնվել»,- ասաց Արա Ֆիդանյանը։