Ծեծի են ենթարկել Ժամանակակից արվեստների միության նախագահին


17:11 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունը հայտնում է որ ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջև, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարևանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:

Բենզալցակայանի առջև սև «Լադա» մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս, Մանուկ Նիգոյանը պահանջել է երիտասարդ վարորդից ավելի ուշադիր լինել ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրշմոտց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի որին միացել է նաև մեքենայի ուղևորը, վեճը հարթվել է բենզալցակայնի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը կդիմի Երևանի ճանապարհային ոստիկանությանը վարորդին գտնելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով: