Միմոս, անտաղանդ դերասան, ինքնասպան եղիր.... Հականիկոլական հայտնիներ, ովքեր ժամանակին սատարում էին Նիկոլ Փաշինյանին


15:50 , 31 մայիս, 2021

Starnews.am-ը գրում է.

2018 թվականին շատ հայտնիներ էին փորձում քաղաքական մեկնաբանություններ անել, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք մեկնաբանություններ չէին տալիս՝ ասելով, որ արվեստագետները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն: Դըմփ-դըմփ-հու-ին միանալու ցանկությունն այնքան մեծ էր շատերի մոտ, որ հեռացնում էին այդ շրջանի իշխանության հետ բոլոր լուսանկարները և պնդում, որ իրենք երբեք էլ չեն սատարել այդ իշխանություններին: Starnews-ն առաձնացրել է հայտնիների, ովքեր շատ արագ են փոխում իրենց քաղաքական հայացքները՝ փորձելով ոչ թե կարծիք արտահայտել, այլ պարզապես համապատասխանել այդ պահի թելադրանքին:

Արամո

Դըմփ-դըմփ-հուին միացողներից էր նաև Արամոն, սակայն հենց այդ շրջանում նրա դեմ գործել էր արխիվային տեսանյութը, որում մասնակցել էր Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան արարողությանը, ավելին՝ նրա կենացը խմելու ժամանակ գլուխն այնպես էր խոնարհել, որ մի քիչ էլ ու գետնին էր դիպչելու: Արամոն այդ քայլը բացատրել էր, որ պարզապես ինքը կնամեծար է և այդպես կվարվեր ցանկացած կնոջ դեպքում, ըստ նրա՝ դա ամենևին չէր նշանակում, որ նա սատարում էր նրանց: Հիմա էլ, երբ արդեն Նիկոլ Փաշինյանին սատարելն այդքան էլ նորաձև չէ, Արամոն, իհարկե, նրան դեմ է, ավելին՝ ասում է. «Նիկոլ Փաշինյանը պետք է կա՛մ հրաժարական տար, կա՛մ հեռանար, կա՛մ ինքնասպան լիներ»:

Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով վերջերս տեղափոխվել է ԱՄՆ, հիմա սատարում է Ռոբերտ Քոչարյանին:

«Խարիզմատիկ, վստահ, հավասարակշռված, ընկալելի` մարդ, ով կարող է դժվարության աչքերի մեջ նայել ու չփախցնել հայացքը», -Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է Սարգիս Գրիգորյանը:

Starnews-ը ցանկանում է հիշեցնել, որ ժամանակին էլ նույն հիացմունքով էլ Սարգիս Գրիգորյանը խոսում էր Նիկոլ Փաշինյանի մասին: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը Սարգիսը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասվում էր հետևյալը:

«Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ՝ ի նշան բարության խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի»։

Նշենք, որ Սարգիսը բազմիցս  ասում էր, որ կողմ է փոփոխություններին, չնայած՝ չէր բողոքում իր ապրելակերպից: Հեղափոխությունից որոշ ժամանակ անց Սարգիս արդեն հանդես էր գալիս քննադատությամ՝ուղղված իշխանություններին:  Ներկայումս դերասանը վաճառել է իր ունեցվածքը և հաստատվել է ԱՄՆ-ում:

Արմինե Գրիգորյան

Դմփ-դմփ-հուի ժամանակ ամենաակտիվներից մեկը երգչուհի Արմինե Գրիգորյանն էր: Նա տարիներ շարունակ նշում էր, որ իրեն համարում էին լևոնական երգչուհի և չէին թողնում երգել հետագայում: Սակայն Արմինեն լևոնական երգչուհուց շատ արագ դարձավ նիկոլական երգչուհի: Նիկոլի մասին խոսում էր, կարծես թե, հիմա նրա մոտ ամեն ինչ փոխվել է, կամ էլ ինչպես հայտնի երգում է ասվում՝ սրբերը լրբեր են դարձել: «Փաշինյանը դարձավ դժբախտության, պատերազմի սիմվոլ․ ձեռքս կոտրվեր, իրեն չընտրեի», -հիմա ասում է հականիկոլական ընդդիմադիր Արմինե Գրիգորյանը:

Մգեր Արմենիա

Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող, սակայն մուրազը փորում մնացած Մգեր Արմենիան հայտնի է իր քաղաքական ճամբարներ փոխելով:

Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի «քաղաքական հերձման». Մգեր Արմենիա  (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ժամանակ նա իշխանամետ էր, հետո մոռացավ Ռիտա Սարգսյանին նվիրված երգը, սկսեց արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով, հետո նորից դարձավ հականիկոլական, երբ  դա արդեն համարվում էր թրենդային:

Մգեր Արմենիայի» «սրտի նախագահը» էլ Սերժ Սարգսյանը չէ՞. ինչպես է Մհերը  շնորհավորել Նիկոլ Փաշինյանի ծնունդը

Առհասարակ, Մգերը հայտնի է իր ճարպկությամբ, ժամանակին էլ նա նշում էր, որ հայտնի աղանդի ներկայացուցիչ է, որովհետև իրեն պարզապես տվյալ անձինք օգնում են, տեխնիկա են տրամադրում: Կարծում ենք, որ այսքանը լավագույնն է նկարագրում Մգերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: